9841 դիտում
23:53 15-03-2018
Զորակոչիկին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով հայցը Վարչական դատարանը կքննի վաղը
2018 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի զորակոչիկ Ա. Գ.-ի վերաբերյալ ԿԲՀ որոշման դեմ հայցի դատաքննությունը:
Վանաձորցի զորակոչիկ Ա. Գ.-ն տեսողական լուրջ խնդիրներով 2016 թ. ձմեռային զորակոչի ժամանակ զինծառայությանը պիտանի ճանաչվելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ 2017 թ. հուլիսի 31-ին 3 տարի ժամկետով [url=http://hcav.am/events/20-9-17-1/]տարկետում է ստացել[/url]: Սակայն կրկին զորակոչիկի նկատմամբ ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ համարժեք դրույթ է կիրառվել:
Նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում զորակոչիկը պետք է հանվեր հաշվառումից և ազատվեր զինվորական ծառայությունից: Ա. Գ.-ին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը դիմել է դատարան՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ:
Այս գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է 2018 թ. փետրվարի 12-ին: Դատական նիստի ընթացքում ԿԲՀ ներկայացուցիչ, ակնաբույժ Եղիշե Բաղդասարյանը, որն անձամբ է փորձաքննել զորակոչիկին, նշեց, որ համաձայն է եղել զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշմանը: Ըստ նրա՝ ԿԲՀ որոշմամբ զորակոչիկի տեսողության սրության ախտորոշումը չի համապատասխանում նրա առողջական վիճակին, բայց և դրա վերաբերյալ ապացույցներ չկարողացավ ներկայացնել:
Դատարանը պարտավորեցրեց պատասխանողին դատարան ներկայացնել զորակոչիկի անձնական գործն ամբողջությամբ: Վաղը Վարչական դատարանը կսկսի գործով դատաքննությունը:
[b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
Նմանատիպ նյութեր
7762 դիտում
22:46 08-04-2017
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննարկվի վաղը
1348 դիտում
16:56 24-05-2014
ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները ստանում են զինծառայությանը վերաբերող հմտություններ
Այս բաժնից
727 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
883 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
916 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները