211652_close_icon
views-count1908 դիտում article-date 19:45 14-03-2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամներին եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությունը եւ կարեւորել կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է նորանկախ պետությունների համար՝ զարգացնելու ընդհանուր անցյալ ունեցող երկրների հետ հարաբերությունները՝ չկորցնելով ձեռքբերումները: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին՝ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նիստի անցկացման լավագույն պայմանների ապահովման համար՝ Վիոլետա Իվանովը նշել է, որ նիստի անցկացումը Երեւանում գնահատելի է ոչ միայն ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, այլ երկիրն ու նրա քաղաքացիներին առավել լավ ճանաչելու տեսանկյունից: ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքը, անդրադարձել ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի առաջիկա երդմնակալությանն ու վարչապետի ընտրության գործընթացին:

Նմանատիպ նյութեր