211652_close_icon
views-count2501 դիտում article-date 16:28 04-03-2017

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու այդ հարցում Ընտրական օրենսգրքով նախատեսվող դրույթներին: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը լիակատար հնարավորություն է ընձեռում առաջիկա ընտրությունն արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: «Ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր հնարավորությունները մեր երկրում լավագույն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար: ՀՀ իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացիների մոտ ընտրությունների ընթացքի վերաբերյալ չլինի որեւէ մտավախություն»,-նշել է ԱԺ փոխնախագահը: Պարոն Շարմազանովը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, եւ փաստաթուղթը խորհրդարանի կողմից ընդունվել է լիակատար փոխհամաձայնության պայմաններում, հաշվի են առնվել ընդդիմության առաջարկները: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գլադեյ Գեորգիեւիչը ներկայացրել է իրենց առաքելության իրականացման ընթացքը եւ առաջիկա քայլերը:

Նմանատիպ նյութեր