211652_close_icon
views-count3791 դիտում article-date 15:55 14-03-2018

Վիեննայում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 12-ին Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտը Ավստրիայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ և ՀՀ դեսպանության աջակցությամբ Վիեննայի քաղաքապետարանի հին շենքի հանդիսությունների դահլիճում կազմակերպել էր ամերիկահայ գրող, հրապարակախոս Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հանրային դասախոսությունը: Միջոցառմանը մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, մտավորականներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Վիեննայի համալսարանների ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկավ պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտի Վիեննայի գրասենյակի տնօրեն Քրիստոֆ Բենեդիկտերը` ներկայացնելով բանախոսին: Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը, ով մանուկ հասակում ականատես է եղել նախորդ դարի 80-ականների վերջում ադրբեջանական հայաշատ քաղաքներում տեղի ունեցած ջարդերին, հակիրճ անդրադարձավ իր հեղինակած «Nowhere, A story of Exile» (Ոչ մի տեղ. մի վտարման պատմություն) գրքում զետեղված մանկական հուշերին, պատմեց Բաքվից Հայաստան, ապա ԱՄՆ իր ընտանիքի բռնած փորձություններով լի ուղու մասին: Այնուհետև բանախոսները քննարկեցին ղարաբաղյան հակամարտության պատմությունը, անդրադարձան Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերին, անդրադարձան 1988-ից առ այսօր արցախահայության կողմից ինքնորոշման իրավունքի համար վարած պայքարին, ադրբեջանական իշխանությունների փոփոխության չենթարկված հակահայկական քաղաքականությանն ու արցախահայության նկատմամբ արձակած լայնածավալ պատերազմին: Բոլցմանի ինստիտուտը ներկայացնող Քրիստոֆ Բենեդիկտերն իր հերթին ներկայացրեց իր կողմից հեղինակած «Brennpunkt Berg Karabach» (Դիտակետում Լեռնային Ղարաբաղն է) գրքի վրա աշխատելու ընթացքում ունեցած տպավորություններն ու հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ սեփական տեսակետը: Միջոցառման ավարտին Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր