211652_close_icon
views-count9223 դիտում article-date 11:10 14-03-2018

Սարիբեկյանների բազմազավակ ընտանիքը օգնության կարիք ունի. նրանք պարտքով գումար են խնդրում՝ իրենց սեփական տունը ոտքի կանգնեցնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սարիբեկյաններիի բազմազավակ ընտանիքը, որում մեծանում են 3 ապագա զինվորներ, խնդրանքով դիմում է այն մարդկանց, ովքեր կարող են ժամանակավոր որոշակի գումար հատկացնել՝ իրենց սեփական տան շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով: Ընտանիքի հայրը՝ 41-ամյա Արսեն Սարիբեկյանը, զինվորական է, մայրը՝ 36-ամյա Ալինա Սողոյանը, զբաղվում է երեխաների դաստիարակությամբ և տնային գործերով, քանի որ ամուսինը, լինում է, որ երկարատև ժամանակով բացակայում է տանից: Նրանց երեխաները՝ 13-ամյա Սարոն, 11-ամյա Սամվելը, 3-ամյա Աստղիկը և 9 ամսական Արթուրը, ծնողների միակ ուրախությունն են: Սարիբեկյաննները այժմ ապրում են Արսենի հայրական տանը՝ Նուբարաշեն 11-րդ փողոց 12 շենքի 36 բնակարանում՝ ժամանակավոր, սակայն իրենք ունեն սեփական կիսակառույց տուն, որն էլ հենց ավարտին հասցնելու համար գումար է պետք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սողոյանը ասաց, որ ամուսնու աշխատավարձով հնարավոր չէ այդ տունը ոտքի կանգնեցնել, սակայն եթե ինչ-որ մեկը համաձայնվի իրենց որոշակի ժամանակով գումար տրամադրի, իրենք կմարեն այն: Ստորև ներկայացնում ենք Ալինայի հեռախոսահամարը և ակնկալում, որ կլինեն նման բարի մարդիկ, ովքեր կցանկանան օգնել բազմազավակ ընտանիքին. [b]098-47-59-14[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր