5224 դիտում
10:18 14-03-2018
Մալաթիա-Սեբաստիայում համայնքային սեփականության հողերը «կոպեկներով» են բաշխում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Բանգլադեշում, համայնքային հողերը քաղաքապետարանը, կարելի է ասել, նվիրում է:
Այս թաղամասի Անդրանիկի փողոցում անգամ մայթերն են «զավթում», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցում: Բնակիչները դժգոհում են՝ աոանց այն էլ այս թաղում կանաչ տարածքներն ու ծառերը քիչ են, հիմա էլ անխնա շինարարություն են անում, փոխանակ կանաչ տարածքներն ընդլայնեն:
Քաղաքապետը Անդրանիկի 79/6 հասցեում կառուցապատման իրավունք է տվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը՝ Լիա Ալեքսանյանին, և փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդուն՝ Էդմոնդ Օհանյանին՝ Անդրանիկի 79/4 հասցեում:
«Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նոր բացահայտումներ է կատարել նմանատիպ շինարարությունների վերաբերյալ: Բախշյանը պարզել է՝ նույն թաղամասում Րաֆֆու փողոցում մի շարք սուբյեկտների կառուցապատման իրավունք է տրվել: Սրանք՝ Ալեքսանյանն ու Օհանյանը, քաղաքապետից համայնքային սեփականության հողերը ստացել են «կոպեկներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
18:50 03-11-2014
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում, պլանային՝ Աջափնյակում, Դավթաշենում եւ Մալաթիա-Սեբաստիայում
1621 դիտում
16:08 24-02-2023
Պետական և համայնքային սեփականության հողերը՝ ուշադրության կենտրոնում. Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
994 դիտում
12:26 29-04-2023
Նորագավիթ 1-ին փողոցի օտարման ոչ ենթակա հողերը սեփականության իրավունքով փոխանցվել են մի շարք անձանց
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»