2084 դիտում
19:15 13-03-2018
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:
Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։
ՌԴ ԴԺ ԴԽ անդամ Ալեքսանդր Վայնբերգը նշել է, որ տարիներ առաջ խորհրդային բանակում ծառայելիս ունեցել է հայ ընկերներ, ովքեր նրան առաջին անգամ պատմել են Հայոց ցեղասպանության մասին եւ հավելել.
«Զարմացել էի, որ այդքան երիտասարդ, բայց լավ գիտեն սեփական ժողովրդի պատմությունն ու մեծ ցավ են ապրում։
Կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները, առաջին հերթին Թուրքիան, պետք է ճանաչեն հայ ժողովրդի Ցեղասպանությունը։ Աստված տա, որ այն երբեք չկրկնվի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
19:35 01-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միաձայն վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
1944 դիտում
19:45 14-03-2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ