8075 դիտում
22:16 12-03-2018
«Գաթա» բենդը կենդանացնում է հետաքրքրությունը դեպի հայկական ժողովրդական երաժշտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ վրացական «Մանդիլի» տրիոյի համբավը հասավ Հայաստան ու համացանցում տարածում գտան երիտասարդ թբիլիսաբնակ աղջիկների ազգային երաժշտության կատարումները՝ շատերը հիացական սակայն և հիասթափությունից բխող հարց էին տալիս. «Իսկ ինչո՞ւ մենք՝ հայերս, չունենք նման մի խումբ, որը կկենդանացներ հետաքրքրությունը դեպի ժողովրդական երաժշտությունը»:
Դժվար է ասել վրացի աղջիկների հաջողությունն էր պատճառը, թե պարզ պատահականությամբ ստացվեց, բայց շատ չանցած Youtube-ն արդեն ազդարարեց հայկական «Գաթա» բենդի հաջողության մասին:
«Ձեռքի տակ եղած, մեր ունեցած ռեսուրսներով կարողացանք հաղթահարել խոչընդոտները: Youtube-ն էր այդ պահին անվճար տարբերակը, ընտրեցինք դա: Տեսախցիկ չկար, հեռախոսով էինք նկարում, պետք էր մի բան մոնտաժել՝ ինքս էի անում: Այդ կերպ մենք կարծրատիպերը կոտրեցին, թե ռեսուրսների բացակայությամբ է պայմանավորված հետաքրքրության բացակայությունը դեպի ազգայինը»,- պատմում է «Գաթա» բենդի գաղափարի հեղինակներից Գարիկ Առաքելյանը:
Այժմ «Գաթա» բենդի մի շարք կատարումներ «Դոնե յար», «Տոտիկ» որոշ փաբերի ոչ պաշտոնական օրհներգերն են անգամ դարձել: Երբ երգացանկում հայտնվում են դրանք, երիտասարդները միանգամից նետվում են պարելու՝ անգամ նրանք, ովքեր ոչ միշտ է, որ պարահրապարակ դուրս կգային ազգային երգերի ուղեկցությամբ:
Նման փաբերից մեկի մշտական հաճախորդ Արմանը վստահեցնում է. «Ազգայինը նոր սերդին միայն այս ձևով պետք է հասցնես: Հինը՝ հին տարբերակով նոր սերդին անհասկանալի է»: Արմանը «Տոտիկ»-ին առանձնահատուկ տեղ է տալիս. «Երբ տխուր եմ, ուրեմն ժամանակն է այդ երգը լսել»,- ասում է նա:
«Գաթա» բենդի միջազգայնացմանը նպաստեց նաև բրիտանուհի Ջոս Սթոունը, ով նախորդ տարի Հայաստան այցի ընթացքում հասցրեց ձայնագրել բենդի հետ հենց «Դոնե Յար» կատարումը:
«Մեր նպատակը ինչ-ինչ հաջողությունները չեն: Մենք ուզում ենք հայկականը մասսայականացնել: Ջոս Սթոունի դեպքում, բոլոր նրանք, ովքեր «աչքերով են լսում», այսինքն ցանկանում են հայտնի մարդկանց տեսնել, կամ էլ թանկարժեք տեսահոլովակներ են նախընտրում, այս հոլովաի շնորհիվ սկսեցիվ ազգային երաժշտություն լսել»,- բացատրում է Գարիկ Առաքելյանը: Նա գտնում է, որ պետք է պարզապես մոռանալ արհեստական խոչընդոտների մասին ու համացանցը ողողել որակյալ ազգային կատարումներով:
[url=https://jam-news.net/?p=12162&lang=hy]jam-news[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10229 դիտում
22:41 30-01-2018
«Գաթա» բենդը 6-ից 14 տարեկան երեխաների և պատանիների հետ իսկական ստեղծագործական փոթորիկ է արել բեմում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11080 դիտում
22:50 11-03-2017
«Լավ էլի» բենդը համերգ ունեցավ ԵՊՀ-ում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5493 դիտում
20:55 26-03-2014
Կասեցվել է պելմենու, հավի կոտլետի և «Գաթա» թխվածքի արտադրական գործունեությունը
Այս բաժնից
667 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան