98588 դիտում
19:30 12-03-2018
10-ամյա Գոռը անակնկալ էր մատուցել ծննդատանը իր ծնունդը ընդունած բժշկին և բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանին. Թող Աստված Ձեզ ուժ ու կորով տա, սիրելի բժիշկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2008 թվականի մարտի 11-ին Աստված ինձ տվեց կյանքիս մեծագույն ու թանկ նվերը՝ որդուս։ Գրկելով քեզ, տեսնելով փոքրիկ աչուկներդ, լսելով նուրբ ու քնքուշ ձայնդ՝ հասկացանք, որ հետագա բոլոր տարիները նվիրելու ենք քեզ ու ապրելու ենք լոկ քեզ համար։
Գո՛ռ, մեր ավագ որդի, մեր նվիրական երազանք, մեր կյանքի նեցուկ ու ապավեն, մեր լավագույն ընկեր... Շնորհակալ ենք, որ կաս, որ մեր կյանքը լիանում է քեզնով։
Շնորհակալ ենք Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժշկի բարձր ու վսեմ մասնագիտությունը պատվով կատարող, Վանաձորի բժշկական կենտրոնի լավագույն բժիշկ Ալլա Սարգսյանին, բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանին, ում շնորհիվ կյանք տրվեց Գոռիս:
Թե՛ ձեր, և թե՛ Վանաձորի բժշկական կենտրոնի բժշիկները ցուցաբերեցին հոգատարություն և մարդկային վերաբերմունք:
Դուք Ձեր մարդկային ու բժշկական որակներով ապացուցեցիք, որ կյանքում հրաշքներ լինում են։ Ու այսօր՝ 10 տարի անց, ես իմ հրաշքի հորդորով կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ձեր կոլեկտիվին ...
Ծնունդդ շնորհավոր տղե՛ս, իմ մայրական սերն ու օրհնությունը կյանքում ուղեկից լինի քեզ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+