Իշխանական ոլորտում ցանկացած գրագետ, փորձառու մարդու առկայությունը դրական եմ համարում. Հովհաննես Իգիթյանը. «Առավոտ»
«Առավոտ« թերթը գրում է. ««Ամեն դեպքում, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ այս խլացած քաղաքական իրավիճակից՝ ցանկացած գրագետ, կիրթ, զարգացած և փորձ ունեցող մարդու առկայությունը՝ հատկապես իշխանական ոլորտում, ես դրական եմ համարում»,- «Առավոտի» հարցին՝ արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի վարկը Հայաստանին օգուտ կբերի՞, պատասխանեց նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Մեր զրուցակիցն ասում է՝ շատ կցանկանար, որ ՀՀԿ խմբակցության վեց տասնյակ մարդիկ էլ լինեին բարձր մակարդակի: Այնինչ ՀՀԿ խմբակցությունում միայն 3-4-ն են, որ կարողանում են ինչ-որ բանից խոսել: Ելնելով այս իրողությունից՝ Հովհաննես Իգիթյանը կրկնում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արտահայտությունը. «Այս իրավիճակում ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու չէր կարող ունենալ»: Նա կարծում է, որ իրավիճակն անհամեմատելի կլիներ, եթե 3-րդ, 4-րդ դասարան ավարտած որևէ մականունավոր ՀՀԿ-ական առաջադրվեր նախագահի պաշտոնում», – նշեց փորձագետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]