211652_close_icon
views-count1602 դիտում article-date 13:42 08-03-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով: Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ: Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

Նմանատիպ նյութեր