2529 դիտում
22:59 06-03-2018
Կահիրեում Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել
Մարտի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայքնի ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։
Խոսելով երեսուն տարի առաջ Սումգայիթում հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների մասին՝ նա ընդգծեց Ադրբեջանի խորհրդային իշխանությունների կողմից դրանց կազմակերպված լինելը։ Դեսպանը նաև նշեց, որ առ այսօր այդ ոճրագործությունը միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ մեղավորները մնացել են անպատիժ՝ հավելելով, որ Սումգայիթից ի վեր Բաքուն որդեգրեց հայերի էթնիկ զտումների իրականացման, այլատյացության ու անհանդուրժողականություն սերմանելու քաղաքականությունը, որը շարունակվում է առ այսօր։
Այնուհետև ներկաները դիտեցին Սումգայիթի ջարդերի մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը։
Նմանատիպ նյութեր
3932 դիտում
20:16 15-03-2018
Արցախյան ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Օդեսայում
1360 դիտում
23:55 28-02-2015
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Մոսկվայում
1075 դիտում
23:16 02-03-2015
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Լիբանանում
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան