211652_close_icon

Ինչո՞ւ են ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ենթարկվելու վարչապետին. օրենսդրությունը «կտրուկ փոխվում է». NEWS.am

views-count6516 դիտում article-date 21:38 05-03-2018
Մենք չենք կարծում, որ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն պետք է լինեն նախարարություն: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի քննարկման ժամանակ նշել է նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություններ չեն լինում, որ ենթարկվեն կառավարությանը, այլ ենթարկվելու են վարչապետին: Պետության շենքը կառուցվում է մարմինների վրա, որոնք քաղաքականություն են վարում. ԱԱԾ-ն քաղաքականություն չի վարում, իսկ, օրինակ, ՊՆ-ն վարում է: Սա է սկզբունքային տարրը՝ որոշելու համար՝ այն ծառայություն է, թե նախարարություն: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/439552.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր