211652_close_icon
views-count41811 դիտում article-date 16:51 05-03-2018

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ազատազրկման. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրի դատարանում դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ամբաստանյալ «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/03/05/majnunyan/2630250]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը. «Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման: Իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի ընդունել»: Հարցին, թե փոխհատուցման մասով դատարանի հայցը բավարարե՞լ է թե ոչ, Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դատարանը բավարարել է միայն 2 մլն դրամ փոխհատուցման մասը, իսկ հայցի մյուս մասը թողել է առանց քննության: Ինչ վերաբերում է դատավճիռը բողոքարկելուն, Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այդ հարցը դեռ որոշված չէ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61174/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2015 թվականի օգոստոսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Նշված շենք էին ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել էին բնակարանի տիրուհու դին: ֆոտոլրագրողը հայտնել էև նաև, որ սպանվածը «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանն էր և նրա դին հայտնաբերվել էր ննջարանում՝ բերանքսիվայր գետնին ընկած և դիակի վրա բազմաթիվ իրեր էին լցված, այդ թվում՝ հագուստներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր