2232 դիտում
10:51 02-03-2018
Եթե Սերժ Սարգսյանը մնա երկրի ղեկավար որպես վարչապետ, դա բացասաբար կազդի նրա թողած ժառանգության վրա. «Ամերիկայի ձայն»
Քաղաքական իշխանության փոխանցումը մեկ գործչից մյուսին չափազանց կարևոր գործընթաց է երկրի քաղաքական կյանքում, ասում է քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը, որը [url=https://www.amerikayidzayn.com/a/4276584.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:
Սանամյանը գտնում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով է զբաղեցնելու ապագա վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ ընդլայնվելու են նոր վարչապետի լիազորությունները: Քաղաքագետն առաջ է քաշել զարգուցումների երկու հավանական տարբերակ:
«Կարծում եմ այս պահին կա հավանական երկու սցենար. ըստ առաջինի՝ Սերժ Սարգսյանը ինքն է ստանձնում վարչապետի պաշտոնը, իսկ երկրորդով՝ չի դառնում վարչապետ, սակայն շարունակում է ազդել կառավարության որոշումների վրա իր կողմից նշանակված վարչապետի միջոցով և որպես իշխող կուսակցության ղեկավար»,- նշում է Սանամյանը:
Նրա կարծիքով նախագահ Սարգսյանի վարչակազմի օրոք երկրում գրանցվել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ: Որպես ձեռքբերում Սանամյանն ընդգծում է Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի որոշակի ժողովրդավարացումը: Սակայն այն պահպանելուհամար, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է իրականացնել իշխանության փոխանցում:
«Եթե Սերժ Սարգսյանը որոշի մնալ երկրի ղեկավար արդեն որպես վարչապետ և դրժի իր խոստումը, դա բացասաբար կազդի նրա թողած ժառանգության վրա»,- ասում է Սանամյանը:
Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը անդրադարձավ Եվրամիության հետ Հայաստանի պայմանագրի ստորագրմանը, որն, ըստ նրա, կարող է ունենալ դրական տնտեսական հետևանքներ:
«Ես անհանգստանում էի, որ այն կարող էր չստորագրվել, քանի որ Ռուսաստանը կրկին կարգելափակեր դրա ստորագրումը, սակայն ուրախ եմ, որ Հայաստանը ոչ միայն ստորագրեց համաձայնագիրն, այլ նաև աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ»,- ասում է Կազլյարիչը:
Ըստ Կազլյարիչի, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը բխում է տարածաշրջանի և մանավանդ Հայաստանի շահերից, քանի որ դրա միջոցով Հայաստանը ընդգրկվում է ավելի շահավետ տնտեսական դաշտում, համեմատած Եվրասիական միությանը:
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
14:42 16-04-2014
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը բացասաբար կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան
4410 դիտում
18:34 22-04-2017
Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացասաբար կազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Մեշկով
Այս բաժնից
2647 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2506 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2833 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար