Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը բացասաբար կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ, որի ընթացքում խոսվել է ապրիլի 10-ին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 410 բանաձևն ընդունելու մասին:
Էրդողանը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը չպետք է բացասաբար ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Իր հերթին Բոյները նշել է, որ այն պետք է ուսումնասիրեն պատմաբանները: