211652_close_icon
views-count3612 դիտում article-date 18:06 01-03-2018

Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր