211652_close_icon
views-count1831 դիտում article-date 16:01 01-03-2018

ԱԺ-ն հյուրընկալել է Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտներին

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 1-ին ՀՀ ԱԺ են այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը նիստերի դահլիճում հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորը մանրամասնել է Ազգային ժողովի գործունեության հիմնական սկզբունքները, անդրադարձել խորհրդարանական կառավարման առանձնահատկություններին: Մարգարիտ Եսայանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են երկրի պաշտպանությանը, մասնավորապես «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին: Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական ոլորտին եւ ճանապարհատրանսպորտային համակարգի խնդիրներին: Մարգարիտ Եսայանն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ձեռք բերել գիտելիքների լայն պաշար եւ լինել լավ մասնագետ:

Նմանատիպ նյութեր