211652_close_icon
views-count5324 դիտում article-date 23:07 27-02-2018

ԵՊՀ-ում ներկայացվել է կրթաթոշակային հատուկ ծրագիր՝ մարզաբնակ ուսանողների համար

Այսօր՝ փետրավրի 27-ին, ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ու դեկանի տեղակալ Կարեն Եղոյանը: Ուսանողներին ներկայացվեց «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» կրթաթոշակային ծրագիրը, որը նախատեսված է ԵՊՀ սոցիոլոգիայի, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրիատի մարզաբնակ այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը ԵՊՀ մագիստրատուրայում և ունեն բարձր առաջադիմություն: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում բոլոր թեկնածուները կմասնակցեն համապատասխան մասնագիտական դասընթացների, որոնց ավարտին կներկայացնեն համայնքային զարգացման ծրագրեր: Ներկայացված ծրագրերի արդյունքում էլ կընտրվեն մագիստրատուրայի 2 տարվա ուսման վճարի փոխհատուցում ստացող մասնակիցները: Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար փետրվարի 2-ին ԵՊՀ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ [url=http://www.ysu.am/careercenter/hy/1418661221]այս հղումով[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր