10527 դիտում
15:37 27-02-2018
Մեկնարկել է «Աշխարհի թվայնացումը և անվտանգության ռիսկերը» խորագրով հերթական սեմինարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 2-ին մեկնարկել է «Աշխարհի թվայնացումը և անվտանգության ռիսկերը» խորագրով հերթական սեմինարը, որը վարում է նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչության թիվ 1 բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Թաիրյանը: Սեմինարն անցկացվում է շաբաթը 3 անգամ՝ մինչև մարտի 5-ը:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության՝ Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված առաջնահերթությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում կազմակերպված սեմինարի հիմնական նպատակն է գերատեսչության աշխատակազմին ծանոթացնել միասնական թվայնացված միջավայրից բխող հնարավոր մարտահրավերներին, ներքին և արտաքին վտանգներին, դրանցից զերծ մնալու համապատասխան միջոցներին: Անդրադարձ է կատարվում նաև Blockchain տեխնոլոգիային, դրա տարբեր ոլորտներում կիրառմանը, կրիպտոարժույթների, սոցիալական ինժեներիայի, սոցիալական ցանցերի հնարավոր ազդեցություններին, զարգացումներին և հավանական ռիսկերին:
Վերջին տարիներին Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել թվային փոխակերպման և զարգացման գործում։ Հայաստանում կառավարման համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացման, բիզնես միջավայրի բարելավման համար խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական թվայնացված միջավայր՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի դերն ու նշանակությունը կարևորվում է ինչպես պետության կառավարման համակարգի որակի և անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացումն ապահովելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1505 դիտում
14:12 18-11-2019
Առևտրային գործընթացների թվայնացումը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել սահմանային ռիսկերը. Տիգրան Ավինյան
764 դիտում
19:03 16-06-2015
Տեղի կունենա «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում» խորագրով սեմինարը
10557 դիտում
11:35 07-02-2017
2017թ. ապրիլի վերջից ուժի մեջ կմտնի «Գնումների մասին» նոր օրենքը. ավարտվել է «Պետական գնումներ» խորագրով սեմինարը
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2863 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր