211652_close_icon
views-count98735 դիտում article-date 15:45 26-02-2018

«Էնքան բան ունեմ ասելու, բայց չեմ հասցնի…». Կիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդի վերջին նամակը. armlur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 23-ին` Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվեց 26-ամյա Վարդան Մնացականյանի դին: Ինչպես հայտնի է` իրավապահները նրան փնտրում էին հունվարի 30-ից` որպես անհետ կորած: Ինչպես հայտնում է [url=http://armlur.am/782331/]Armlur.am[/url]-ը, հայտնի է, որ ըստ նույն տեղեկությունների` Վարդան Մնացականյանն աշխատում էր «Ռոսսիա մոլում»` որպես մաքրության գծով պատասխանատու: Ինչն էր երիտասարդի առեղծվածային մահվան պատճառը, դեռևս անհայտ է: [img]http://st0.shamshyan.com/editor/0776621001519645651809167.jpg[/img] Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=http://armlur.am/782331/]կայքում[/url]։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/23/1089863/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 23-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։ Ժամանել էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը՝ Հրաչ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Ժամանել էր նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 խումբը՝ խմբի պետ Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ։ Փրկարարները ջրասուզակի միջոցով դին պետք է դուրս բերեին անվտանգ վայր։ Տեղում աշխատել էր նաև քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Վարդան Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Ժամանել էին նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ջրասուզակները դուրս էին բերել դին, ով, պարզվել էր, Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհայտ կորած որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր