24478 դիտում
16:24 26-02-2018
Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.90C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,20C, երրորդ տասնօրյակում`+0,50C:
Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-40C, Լոռիում (Տաշիրում` -30C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0...+20C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+80C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28...-340C, նախալեռներում` -24...-300C, հովտային շրջաններում` -13...-170C, Արարատյան դաշտում` -17...-250C:
Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19...220C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...270C, Սյունիքի հովիտներում` 25...300C:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 0C է, առաջին տասնօրյակում` 3,00C, երկրորդ տասնօրյակում` 5.00C և երրորդ տասնօրյակում` 7,20C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.20C, բարձրադիր մասերում` -16.40C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 270C և 2001թ.` 24.80C :
Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:
Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում լկազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +30...+50C:
Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-20C, առավելագույնը՝ +9...+120C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9...+140C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9...-140C, առավելագույնը՝ +2...+40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12...+170C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4...-60C, առավելագույնը՝ +5...+70C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-30C, առավելագույնը՝ +8...+100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50 մմ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+70C, լեռնային շրջաններում` 0...-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում՝ մինչև -2...-50C, լեռնային շրջաններում՝ -10...-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +20...+250C, լեռնային շրջաններում՝ +8...+130C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0...-10C, լեռնային շրջաններում՝ -7...-80C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում՝ +1...+20): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+90C, նախալեռնային շրջաններում` +1...+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում՝ մինչև 0...-40C, նախալեռնային շրջաններում՝ -6...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23...+280C, նախալեռնային շրջաններում՝ +15...+200C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...+30C, նախալեռնային շրջաններում՝ -2...-50C, առավելագույնը հովտային շրջաններում +12...+140C, նախալեռնային շրջաններում՝ +6...+80): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+70C (նորման՝ 5.40C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23...+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-10C, առավելագույնը՝ +10...+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
16:18 26-02-2015
2015թ. մարտ ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
17833 դիտում
15:05 28-02-2017
Մարտ ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
6819 դիտում
11:39 25-12-2015
2016 թվականի հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը