211652_close_icon

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիային

views-count5920 դիտում article-date 23:05 25-02-2018
Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 84։65 հաշվով հաղթեց Ալբանիայի ընտրանուն։ Մեր թիմը մրցակցի նկատմամբ առավելություն ուներ բոլոր՝ չորս քառորդներում։ Սա շատ կարևոր հաղթանակ էր ազգային հավաքականի համար։ Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը դարձավ խմբի առաջատարը։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալլան Հեսը։ Նա վաստակեց 21 միավոր։ Նախընտրական փուլի վերջին խաղը մեր ընտրանին կանցկացնի հունիսի 28-ին՝ մրցելով Դանիայի հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր