Ռուսաստանը Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազա է տեղափոխել վերջին սերնդի Սու-57 կործանիչներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հինգերորդ սերնդի ռուսական ևս երկու Սու-57 կործանիչ ժամանել են Հմեյմիի ռուսական ռազմաբազա: Ներկայումս այնտեղ գտնվում են այդ մոդելի չորս ինքնաթիռ:
Փետրվարի 22-ին լրատվամիջոցները հայտնեցին, որ Հմեյմիում վայրէջք են կատարել երկու Սու-57 կործանիչ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա պատասխանն էր ամերիկյան սթելս-կործանիչների թռիչքների, և Սու-57-երը քննություն կբռնեն «իրական պայաններում»:
Վայրէջք կատարող՝ 5-րդ սերնդի երկու լրացուցիչ կործանիչների լուսանկարները հրապարակվել են թվիթերում: Նրանց ուղեկցում են Սու-30 ռազմական ինքնաթիռները: