1690 դիտում
17:46 22-02-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրենին
Այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմի Ազգային վարչության ատենապետ, Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրա գործունեությունը, լիբանանահայ համայնքի կյանքում ունեցած ներդրումը: Հյուրի հետ զրույցում նախարարը կարևորեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Հայաստան՝ նշելով, որ այն երկու երկրների բարեկամության խորացման, գործակցության ընդլայնման նոր հեռանկարներ կբացի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին լիբանանահայ համայնքին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց նաև սիրիահայ համայքնի դժվարություններին, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների տոնակատարություններին:
Հակոբ Հավաթյանը կարևորվեց նաև լիբանանահայ դպրոցների առջև ծառացած խնդիրները և ընդգծեց, որ համայնքի գոյատևման երաշխավորը հենց դպրոցն է: Համաձայնելով հյուրի հնչեցրած տեսակետին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքը պահող երեք հիմնասյուներն են եկեղեցին, դպրոցն ու թերթը: «Այսօր սփյուռքում հայկական դպրոց պահելը հերոսություն է»,-շեշտեց Սփյուռքի նախարարը: Անդրադարձ կատարելով Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեությանը՝ նախարարը նշեց, որ այն խոշորագույն կենտրոն է, և նախարարությունը մեծ սիրով է համագործակցում այս կառույցի հետ :
Երկուստեք կարևորեցին լիբանահայ ուսուցիչների վերապատրաստումը, Հայաստանից մասնագետների գործուղումը Լիբանան: Նախարարը հույս հայտնեց, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին կմասնակցեն նաև Լիբանանի հայկական երգչախմբերը:
Նմանատիպ նյութեր
2328 դիտում
17:59 27-09-2017
Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
1809 դիտում
17:22 23-09-2014
ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է հայ համայնքների «Թեքեյան» հիմնադրամի և մշակութային միության ներկայացուցիչներին
Այս բաժնից
877 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել