Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում
                        Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

