Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում
                        Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 18-ից Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Արամի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ուղղությամբ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0566793001518786359717917.jpg[/img]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

