«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք:
Ֆրանսիացի ֆուտբոլիստին բարեհաջող ծնկի արտրոսկոպիա է արվել: Ապաքինման համար կպահանջվի 4-6 շաբաթ:
Դա նշանակում է, որ Լյակազետը բաց կթողնի Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ փուլում շվեդական «Էստերսունդի» հետն հանդիպումները: