2103 դիտում
14:12 13-02-2018
Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ քննարկվել են հայ-բուլղարական գործարար կապերը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բուլղարիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որի կազմում էին Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական զարգացման և ներդրումների հարցերով քարտուղարը, ՓՄՁ գործակալության գործադիր տնօրենը, Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի և առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։
Բուլղարիայի գործարար պատվիրակությանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Ըստ նախարարի տեղակալի, թեպետ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը բարձր տեմպեր է գրանցում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բազմազանեցնել արտահանումը։
Հովհաննես Ազիզյանը հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական ցուցանիշները, արտոնյալ շուկաները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագիրը և այլ հնարավորություններ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել։
Բուլղարական կողմի հետ քննարկվել են դեղագործության, հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա երկրորդ կեսին պաշտոնական այցի և B2B հանդիպումների ձևաչափով շարունակել համագործակցությունը։
Նմանատիպ նյութեր
1831 դիտում
12:10 13-03-2019
Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
946 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը