Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը:
                        ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ճեպազրույցում կարևոր համարեց ներդրումների իրականացումը: 
«Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, և մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»,-հավելեց դեսպանը:
Անդրադառնալով հյուսիս-հարավ մայրուղուն՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորեց նաև համատեղ ներդրումների իրականացումը: 
«Դուք  առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-նշեց նա:
Կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի օրակարգում հայտարարվեց Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

