211652_close_icon

ՀՀ-ն պատրաստ է կառուցողական երկխոսության ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով. Նիկոլ Փաշինյան

views-count1153 դիտում article-date 21:20 08-05-2024
 Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին:

«Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։

Նմանատիպ նյութեր