71973 դիտում
10:15 12-02-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության N զորամասի մոտ 19-ամյա վարորդը BMW-ով բախվել է բետոնե պատին, այնուհետև էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Ավետիսյանը իր վարած BMW 320 I մակնիշի 70 DO 500 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նախ` բետոնե պատին, այնուհետև` էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայի առջև աջ անվահեծանը կոտրվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավետիսյանը և նրա ուղևորներ՝ 18-ամյա Նարեկ Հախեյանն ու 21-ամյա Էրիկ Հախեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով` խմբի պետ Դավիթ Ներսիսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Ժիրայր Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+