Եթե հույսը դրել են, որ ԱԺ-ը չաշխատի և ՀԽ-ն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություն չունենք. Վազգեն Մանուկյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի մասին ԱԺ ներկայացված նախագծում նախատեսված է, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին: Նշենք, որ այն այժմ նախագահականին կից կառույց է համարվում: Երեկ՝ հանրային նախագծի քննարկումների ժամանակ, ԱԺ պատգամավորներից շատերը պնդում էին՝ հանրային խորհրդի ՕԳԳ-ն շատ ցածր է, այն անիմաստ կառույց է:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակն է պնդել. «Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա: Ես չեմ հասկանում: Ինձ թվում է՝ պատգամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը:
Եթե հույսը դրել են, որ Ազգային ժողովը չաշխատի, Հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք: Ազգային ժողովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]