8027 դիտում
11:04 11-05-2016
Եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի անճաշակ և ցուցադրական. «Առավոտ»
«Առավոտ» թերի առաջնորդողը գրում է. «Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով։ Պարզ է՝ եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման և մտահորիզոնի շրջանակներում՝ անճաշակ և ցուցադրական։ Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սևեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե թերևս արժե այդ ամենը կանոնակարգել։
Ինձ թվում է՝ շատ ավելի թունդ «ռաբիսներ» են այն գործարարները, որոնք այս օրերին զինվորների կամ նրանց ընտանիքների համար ինչ-որ «բարեգործություն» են արել, իսկ հետո համարյա նույնչափ գումար են ծախսել՝ իրենց «բարեգործությունների» մասին գովազդային հոլովակ պատրաստելու և ցուցադրելու համար։ Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ վարքագիծն ավելի մեծ նողկանք չի առաջացնում։
Եթե մարդը բարի գործ է կատարել՝ դրա մասին հետագայում պատմելու նպատակով, ուրեմն դա իրականում բարի գործ չէ, դա բիզնես է՝ մի բան տալիս ես, մեկ այլ բան վերցնում ես։ Բարի գործն այն է, երբ դու հաջորդ իսկ պահին մոռացել ես, թե ինչ ես արել, որովհետև անգամ ինքդ քեզ հիշեցնելը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ պարգև՝ «վայ, էս ինչ լավն էի ես»։ Գնացել ես հիվանդանոց, այցելել ես զոհվածների հարազատներին՝ լավ ես արել։ Մի՛ նկարվիր, նկարը մի՛ տարածիր, թող դա մնա քո և այն մարդկանց մեջ, որոնց դու ջերմություն ես պարգևել»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4833 դիտում
09:09 10-07-2020
Արսեն Թորոսյանն ինչ էլ անի, Նիկոլ Փաշինյանը նրան երբեք պաշտոնանկ չի անի. նրան ամեն ինչ թույլատրելի է. «Իրատես»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան