Հակառակորդի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
[b]Հակառակորդի կրակոցից մահացած 20-ամյա Հայկ Քալանթարյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0379354001518070573609233.jpg[/img]