211652_close_icon
views-count5257 դիտում article-date 22:59 07-02-2018

Օզբիլիզը դարձավ «Շերիֆի» խաղացող

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Օզբիլիզը դարձավ մոլդովական «Շերիֆի» խաղացող: Կողմերը պայմանագիր են ստորագրել թուրքական Բելեկեում, որտեղ այսօր առավոտյան հայ ֆուտբոլիստը ծանոթացել է «Շերիֆի» մարզչական շտաբի և խաղացողների հետ: 27-ամյա Օզբիլիզի նախորդ թիմը թուրքական «Բեշիքթաշն» էր, որտեղ նա, սակայն, չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում:

Նմանատիպ նյութեր