2891 դիտում
18:08 05-02-2018
«Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպում. ներկայացվել է Հայաստանի ներդրումային ներուժը
Հայաստանի զարգացման հիմնադրամը Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում կազմակերպել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը, որին երկու երկրներից մասնակցել է շուրջ 35 գործարար։ Նրանց թվում են Հայաստանում գործունեություն ծավալող և նման հետաքրքրություն ունեցող շվեյցարացի ձեռներեցներ։ Բիզնես հանդիպման մասնակիցները հիմնականում ներկայացնում են դեղագործության, ՏՏ, ֆինանսական, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները։
Շփումները սկսվել են առավոտյան` B2B հանդիպումներով։ Իսկ գործարար առաքելության պաշտոնական մեկնարկը տրվել է Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ, Շվեյցարիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ Մայք Բարոնյանի և ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի մասնակցությամբ։
«Հայաստանի վարչապետի հետ հանդիպել ենք Դավոսում, որտեղ առաջնահերթ հարցերի շարքում քննարկել ենք գյուղատնտեսությունը, արդյունաբերական սարքավորումները և տնտեսական այլ ոլորտներ։ Առաջին անգամ 10 տարի առաջ էի Հայաստանում և, անշուշտ, կարող եմ արձանագրել այն տնտեսական շարժը, ազատականացումը, որ կա Հայաստանում»,- նշել է Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը։
«Մենք դիրքավորել ենք մեր երկիրը մի շարք արտոնյալ ռեժիմներում, ինչը մեր երկրին եզակի առավելություններ է տալիս և մենք հավատում ենք, որ դրանք շվեյցարական բիզնեսի համար նույնպես շատ հետաքրքիր կլինեն»,- նշել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Շվեյցարիայից եկած գործարարները հիմնականում ՏՏ, զբոսաշրջության և գինեգործության ոլորտներից են, նրանց հետ հանդիպելու և B2B քննարկումների են մասնակցում շուրջ 30 հայաստանցի գործարարներ։ Այդ երեք ոլորտներն այսօր առաջնային են»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Շվեյցարացի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար միջավայրը, առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիները, ներդրումային ներուժ ունեցող ուղղությունները, գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտների ձեռքբերումները։
Ներկայացվել են գինեգործական «St. Jakobs Kellerei 1694» և դեղագործական «Azad Pharma» ընկերությունների՝ հայաստանյան գործունեության հաջողության պատմությունները։ Այսօր Երևանում շվեյցարական կողմի մասնակցությամբ բացվել է աղի նոր արտադրամաս։
[b]Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու