Երգչուհի Ռիհանան այցելել է «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպմանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Հանրահայտ երգչուհի Ռիհանան ներկա է գտնվել ԱՊԼ-ի 26-րդ տուրում Լոնդոնում «Արսենալ»-«Էվերթոն» [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/03/1088337/]հանդիպման[/url]ը (5:1):
«Զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խաղից հետո հրապարակել է 29-ամյա երգչուհու հետ լուսանկարը. «Նա գիտի, թե որ թիմին պետք է երկրպագել»:
Ռիհանայի հետ լուսանկարվել է նաև Շկոդրան Մուստաֆին. «Մեզ անհրաժեշտ էր այդ արդյունքը: Ռիհանա, շնորհակալություն, որ մեր համար մատներդ խաչել էիր: Դա միշտ աշխատում է»:
Ռիհանան 2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը ներկա է եղել հանդիպումներին և երկրպագել Գերմանիայի հավաքականին: