211652_close_icon
views-count15444 դիտում article-date 20:26 31-01-2018

Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik

Հայ–ռուսական երկքաղաքացիություն ունեցող երիտասարդները, որոնք չեն ծառայել հայկական բանակում, պետք է խուսափեն Բելառուս այցելելուց, հայտարարել է Բելառուսի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։ Վերջին շրջանում Բելառուսում հաճախակի են դարձել հայ-ռուսական երկակի քաղաքացիությամբ անձանց ձերբակալելու դեպքերը, որոնց նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ մասին Sputnik-Բելառուս մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։ Նրա խոսքով` Ռուսաստանի քաղաքացիներն օրենքի չիմացության պատճառով հաճախ են ընկնում տհաճ իրավիճակների մեջ։ Մասնավորապես, դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, որոնց Ինտերպոլը փնտրում է։ Հատուկ կարգ են կազմում ռուս-հայկական քաղաքացիությամբ անձինք, որոնք խուսափում են հայկական բանակում ծառայելուց, ինչը ՀՀ-ում քրեական հանցագործություն է համարվում։ Հյուպատոսի խոսքով` երիտասարդները, որոնք չեն մեկնում Հայաստան զինվորական գրքույկ ստանալու, բանակում ծառայելու կամ օրինական կարգով զինվորական ծառայությունից ազատվելու, մեխանիկորեն հայտնվում են հետախուզության բազայում, իսկ հետո Հայաստանը նրանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարում։ Մանրամասներն՝ [url=https://armeniasputnik.am/society/20180131/10357076/belarus-hayer-banak.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր