143394 դիտում
23:12 06-11-2017
Արտերկրում գտնվող բանակից խուսափած 27 տարեկանների առաջ դռները փակվում են. ՊՆ-ն առաջարկում է վերջին անգամ շանս տալ և գանձել մինչև 9 մլն դրամ. Aravot.am
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ուշագրավ նախագիծ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու:
Այն հեղինակել են մի խումբ պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը:
Նրանք առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող, 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել եւ ազատվել հետախուզումից: Բայց այս անգամ, ի տարբերություն օրենքում առկա ժամկետների երկարացման մյուս բոլոր նախագծերի, առաջարկվում է նախ ամեն զորակոչի համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին՝ 500 հազար դրամ, բացի այդ, առաջարկվում է օրենքով ամրագրել, որ այլեւս հնարավորություն չի տրվելու երկարացնել ժամկետ, այսինքն, սա վերջին հնարավորությունն է՝ բանակում ծառայությունից խուսափողների համար: Ընդ որում, այս առաջարկը ՊՆ-ինն է: Նախկինում բոլոր զորակոչերից խուսափածը վճարում էր 1 մլն, 800 հազար դրամ, քանի որ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով էր սահմանված վճարը՝ ամեն զորակոչի համար: Հիմա ստացվում է, որ բոլոր զորակոչերից խուսափած քաղաքացին պետք է վճարի 9 մլն դրամ:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/11/06/918284/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
15444 դիտում
20:26 31-01-2018
Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik
1426 դիտում
12:07 16-01-2024
ԱԺ-ն ընդունեց Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց վերաբերյալ
Այս բաժնից
928 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է