Զախարովայի հայտարարությունը Ադրբեջանին տեղը դնելու միտումն է արտահայտում. Ստեփան Գրիգորյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Այսպիսի հայտարարություններն իրար հետևից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարինա Զախարովայի հայտարարությունը, որում նա առանձին շեշտում է Արցախի Հանրապետությունում բնակվող մարդկանց ապագան, հենց Ադրբեջանին տեղը դնելու միտումն է արտահայտում. «Այս փուլում այս հայտարարությունները բավական կարևոր ու բավարար քայլեր են»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]