211652_close_icon
views-count1575 դիտում article-date 11:50 02-09-2020

Արցախի անկախության հռչակումն անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է․ Արման Թաթոյան

Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է։ Օրվա առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։ Այս խորհրդանշական տոնի առիթով հատուկ շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու՝ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին։ Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի։ Այս մարդկանց անձնուրաց ջանքերի շնորհիվ է կայացել Արցախի ժողովրդավարությանն այդքան անհրաժեշտ այս կառույցը՝ աշխատանքի բարձր նշաձողով»,-նշված է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն...

Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia on 2020 թ. սեպտեմբերի 1, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր