Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ի ռազմական ծախսերն ավելացնել 13%-ով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դիմել Կոնգրեսին՝ առաջարկելով մեծացնել երկրի 2019 թվականի ռազմական բյուջեն ևս 716 մլն դոլարով։ Այդ մասին գրում է The Washington Post թերթը։
Այսպիսով, ստացվում է, որ բյուջեն կավելանա 13%-ով՝ 2017 թ-ի բյուջեի համեմատությամբ, քանի որ 2018-ի բյուջեն դեռևս չի հաստատվել։
Միջոցներն ուղղվելու են ինչպես երկրի միջուկային սպառազինության ամրապնդմանը, այնպես էլ այլ երկրներում ռազմական հակամարտություններին մասնակցող ամերիկյան ուժերին։
Թերթն ընդգծում է, որ Թրամփի այդ որոշումը նշանակում է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսի հաղթանակը, ով ցանկանում է բնակը վերազինելու հաշվին զսպել Չինաստանին ու Ռուսաստանին։