3738 դիտում
16:04 26-01-2018
Դավոսում վարչապետը հանդիպել է Կանադայի և ԱՄԷ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ:
Հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված նաև ներդրումային դաշտի բարելավմանը և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը։
ՀՀ գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Քասիմիին՝ իր ընտանիքի կողմից մի քանի տարի առաջ Հաղարծնի վանական համալիրում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
Բոդուր ալ Քասիմին, իր հերթին նշել է, որ Հայաստանը դիտարկում են որպես հետաքրքիր շուկա և նաև լավ հարթակ դեպի այլ խոշոր շուկաներ: Տիկին Քասիմիին նաև նշել է, որ տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ և ուրախ է, որ իր ընկերությունը մասնակցել է Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկի վերանորոգման աշխատանքներին:
Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը կանադական AECON ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Բեքի հետ էր: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները և իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվելիք մի շարք ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել ընկերության համար:
Ջոն Բեքը իր հերթին նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող ու մեծ ներուժ ունեցող երկիր, շատ հետաքրքիր է կանադական ընկերության համար և իրենք կդիտարկեն բոլոր հնարավոր ծրագրերը և իրենց մասնակցությունն այդ ծրագրերի մեջ:
Ավարտելով Շվեյցարիա այցը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երևան:
Նմանատիպ նյութեր
3455 դիտում
16:35 23-01-2018
Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3765 դիտում
11:26 10-11-2016
Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ
1279 դիտում
16:33 20-02-2023
Սուրեն Պապիկյանը ԱՄԷ-ում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը