ՀՀ ՏԶՆ նախարարությունը ներկայացրել է 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        2017 թվականի Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 7.7%, ինչը 2011 թվականից ի վեր (ՏԱՑ հաշվարկի մեկնարկային տարի) արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ 
Ընդ որում, ամբողջ տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշին նպաստեցին արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում գրեթե մշտապես արձանագրված երկնիշ աճի տեմպերը։ 
Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 12.6%-ով, ինչը 2012 թվականից ի վեր ամենաբարձր աճի տեմպն է։ Արտահանման ուղղությամբ ևս արձանագրվեց վերջին 6 տարվա ամենաբարձր՝ 25.2% աճ։
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

