8404 դիտում
10:39 25-01-2018
ՊՆ-ն չի՞ ստացել Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու դիմում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ ֆրանսիահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով:
«Դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին: Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին», – ասված է հայտարարության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել՝ ինչն է պատճառը, որ ՊՆ-ում մինչ օրս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու որոշում չունեն: Ի պատասխան` վերջինս նշեց. «Համապատասխան դիմում չենք ստացել»:
Նկատենք, որ ըստ ընթացակարգի` դիմումը պարտադիր է, որը ՊՆ-ն կա՛մ կընդունի, կա՛մ կմերժի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8022 դիտում
15:54 27-01-2018
ՀՀ նախագահի խոսնակը՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու մասին. Aravot.am
16037 դիտում
15:38 05-11-2014
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է «մերկացնել» Սարգիս Հացպանյանին և «թողնել նրան առանց շապիկի»
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան