Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում. Վեհաժողովը քիչ անց կընտրի մարդու իրավունքների հանձնակատար. aravot.am
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ժամանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), հայտնում է [url=http://www.aravot.am/2018/01/24/932934/]aravot.am[/url]-ը։
Ս. Սարգսյանը գրառում կատարեց ԵԽԽՎ Ոսկե գրքում:
Այս պահին ՀՀ նախագահը հանդիպում է ունենում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտիի հետ, այնուհետև ծրագրված է հանդիպում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս հանդիպումները փակ են ԶԼՄ-ների համար: ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս:
Այսօր կեսօրին՝ Երևանի ժամանակով ժամը 15.00-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով, որին կհաջորդի պատվիրակների հետ հարցուպատասխանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/24/932934/]կայքում[/url]։