3659 դիտում
13:02 19-04-2018
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽ նորանշանակ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
Ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ, ով այդ պաշտոնը ստանձնել է ապրիլի 1-ին։
Շնորհավորելով տիկին Միյատովիչին մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նրան ամենայն հաջողություն մաղթեց իր պատասխանատու պաշտոնում և վստահեցրեց, որ հանձնակատարը վայելում է Հայաստանի իշխանությունների վստահությունն ու համակողմանի աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի արձանագրած ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ուրվագծեցին հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Կողմերը պայմանավորվեցին առավել ամրապնդել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և հանձնակատարի գրասենյակի միջև առկա կանոնավոր աշխատանքային կապերը։
Նմանատիպ նյութեր
925 դիտում
19:13 11-06-2022
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
1147 դիտում
18:03 20-10-2023
Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
Այս բաժնից
1489 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
682 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ