Կենտրոնական բանկը հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ
Հունվարի 18-ին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Organization of Securities Commissions) Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման հուշագիրը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի [url=https://www.iosco.org/about/?subSection=mmou&subSection1=signatories]ցանկում[/url]։
Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ: