211652_close_icon
views-count88707 դիտում article-date 10:32 19-01-2018

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. 38-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում «գաստրոլներ է տվել» ինքնաթիռում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել են, որ Մոսկվա-Գյումրի թիվ 855 չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խախտում է հասարակական կարգը և չի ենթարկվում ինքնաթիռի անձնակազմին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ խուլիգանություն կատարողը ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Շումիկինա փողոցի բնակիչ, 38-ամյա Դմիտրի Նազարովն է, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, խուլիգանություն կատարելով՝ խախտել է օդանավի վարքի կանոնները, այնուհետև ժամանման սրահում սահմանապահ վերահսկման գոտին անցնելիս թույլ է տվել հասարարական կարգի խախտում։ Երբ իրավապահները փորձել են նրան կարգի հրավիրել, նա հայհոյանքներ է տվել, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Նազարովը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժանմունք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր